Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 22:33 25-04-2022

Մենք առաջիկա օրերին հանրահավաքներ չենք անելու, գործողությունները լինելու են փողոցում․ Վանեցյան

Շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան․ ընդդիմադիրներն այս պահին Ազատության հրապարակում են։

Իր ելույթում Արթուր Վանեցյանը նշեց․ «Դուք հավատում եք, չէ՞, որ հաստատ այս պայքարը ունենալու է հաղթական ավարտ։ Այսօր մեկնարկած մեր բողոքի ակցիաներին ժողովրդի մասնակցությունը խոսում է նրա մասին, որ մեր պայքարը անկասելի է, և հաղթանակը շատ մոտ է։ Իսկ ի՞նչ է նշանակում հաղթանակ՝ ունենալ հզոր հայրենիք, հզոր Հայաստան, հզոր Արցախ, ունենալ մեր հայրենիքում արժանապատիվ ապրող հայ մարդ։ Չկա ուրիշ օրակարգ։ Այդ նպատակին մենք անպայման հասնելու ենք և միասին ունենալու ենք մեր երազած երկիրը։ Մենք հանրահավաքներ չենք անելու առաջիկա օրերին. մեր գործողությունները լինելու են փողոցում։ Լինելու են ակտիվ, լինելու են էֆեկտիվ անհնազանդության ակցիաներ։ Լինելու են գեղեցիկ ակցիաներ, և մենք բոլորս միասին պետք է մասնակցենք դրանց։

Իսկ հիմա ես ուզում եմ շնորհակալոթյուն հայտնել մեր տաղանդավոր երաժիշտ Արսեն Սաֆարյանին, ով այսօր եկել է Ազատության հրապարակ, որպեսզի իր երգով աջակցի մեզ»,- ասաց Արթուր Վանեցյանը, ապա բեմը տրամադրեց Սաֆարյանին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան