Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:08 16-05-2023

Սոթքում կրակոցներ չկան, բայց ամեն րոպե զգոն ենք․ Հակոբ Ավետյան

Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ տեղակայված դիրքերում հարաբերական հանգիստ վիճակը շարունակում է պահպանվել։

Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 11-ի և 12-ի փոխհրաձգություններից հետո զարգացումներ չեն եղել․ «Այս պահին կրակոցներ չկան, ընդհանուր առմամբ խաղաղ է, բայց այդ խաղաղ լինելն էլ հասկանում ենք, որ դեռ վերջնական չէ, քանի որ հակամարտությունը չի ավարտվել։ Ամեն րոպե զգոն ենք, որ կարող է նորից կրկնվի»։

Ավետյանի խոսքով՝ թշնամին մայիսի 12-ից հետո դադարել է խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակել, բայց միջդիրքային կրակոցներ օրվա ընթացքում լինում են․ «Ինքնաձիգից են կրակում, բայց դա արդեն 2 տարի է՝ կա, մարդիկ սովոր են, էլ ուշադրություն չեն դարձնում»։

Հիշեցնենք, որ թշնամին մայիսի 11-ին և 12-ին տարբեր տրամաչափի զինատեսակներով պարբերաբար կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 1 զոհ:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան