Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:54 12-05-2023

Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության և թափանցիկության ռեկորդներ է սահմանում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ժողովրդավարության եւ թափանցիկության ռեկորդներ է սահմանում․ կառավարության երեկվա նիստում ընդգրկված 48 հարցից եւ ոչ մեկը զեկուցման ենթակա չէր, ընդ որում՝ երկուսը գաղտնի էին: Դրանցից մեկը վարչապետի աշխատակազմին էր վերաբերում, մյուսը՝ Ազգային անվտանգության ծառայությանը։ Թերեւս հասկանալի է, թե ինչու է կառավարությունը քաղաքացիներից ծածուկ պահում իր որոշումները, մինչ երկիրը լրջագույն անվտանգային մարտահրավերների առջեւ է կանգնած, դիցուք՝ այսօրվա նիստի հաստատմանն է ներկայացվել «վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջեւ անցկացվող ռազմամարզական խաղերի կանոնակարգը»։

Փաշինյանի որոշմամբ՝ ՊՆ, ԱԱԾ, Ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաեւ ՊՊԾ, ՊԵԿ, Քննչական կոմիտեի եւ Գլխավոր դատախազության թիմերն ըստ մարզաձեւերի պետք է մրցեն իրար հետ, իսկ ուժային կառույցների միջեւ անցկացվող ռազմամարզական խաղերի ծախսերն իրականացվելու են ՀՀ պետական բյուջեի հաշվին»։

Մանրամասները՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ