copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:20 10-09-2022

ՔՊ վարչության առաջիկա ընտրությունների թափանցիկության հետ կապված խոր անվտահություն կա․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից փորձում է վստահեցնել, թե իր իշխանության օրոք որեւէ ընտրություն չի կեղծվել, ՔՊ շարքերում խոր անվտահություն կա ՔՊ վարչության առաջիկա ընտրությունների թափանցիկության հետ կապված։ Պատահական չէ, որ կուսակցականների պահանջով վարչությունը որոշում է ընդունել, որ ընտրություններին քվեախցիկը լինի մասնակի բաց, քվեախցիկի այնքան հատվածը փակ կլինի, որ չերեւա, թե ում են ընտրում, որպեսզի կուսակցականները տեսնեն քվեարկողի գործողությունները, եւ վերջինս ո՛չ քվեաթերթիկը լուսանկարելու, ո՛չ էլ այլ ապացույցներ հավաքելու ու հետագայում ոմանց «ատչյոտ» տալու շանս չունենա։
Չնայած շատերը կարծում են, որ զեղծարարներն անգամ այդպիսի պայմաններում իրենց գործը կտեսնեն, հակառակ դեպքում կհամաձայնեին այն պահանջին, որ քվեախցիկները թարս դնեն, այսինքն՝ ընտրողները մեջքով դեպի թեկնածուները կանգնեն, որպեսզի վերջիններս տեսնեն ընտրողների բոլոր գործողությունները։ Նշենք, որ ՔՊ վարչությունն ընտրվելու է կուսակցության սեպտեմբերի 18-ին հրավիրած համագումարի ժամանակ, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրի դահլիճում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ