Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:29 11-05-2023

Չի կարելի անընդհատ խաղաղության քարոզ անել ու մարդկանց տանել հայրենազրկման. Սաղաթելյան. բացառիկ տեսանյութ

Միանշանակ գնալու ենք գյուղ, մեզ ոչ ոք չի կարող արգելել, որովհետև արգելելու պատճառ չկա, գնում ենք գյուղ, մարդկանց հետ շփվելու, իրենց կողքը լինելու։ Սա պարզապես մեր պարտականությունն է, սպասում ենք ռազմական ոստիկանությունը գա և կարգավորի հարցը։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, ով խմբակցության այլ պատգամավորների հետ այս պահին Սոթք գյուղ տանող ճանապարհին է, որտեղ ուժեղացված ծառայություն են իրականացնում ոստիկանության և ՊՆ ծառայողները։

Անդրադառնալով թշնամու նկրտումներին` Սաղաթելյանն ասաց. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է` նոր ագրեսիա սանձազերծելու, առաջխաղացում ունենալու հանար։ Թե ինչ է ուզում թշնամին, կարծում եմ` վաղուց պարզ է։ Ամբողջ խնդիրն այն է` ինչ ենք ուզում մենք և ինչպես ենք պատրաստվում դիմագրավել թշնամուն։ Չի կարելի կոտրել ժողովրդի դիմադրողականությունը ու անընդհատ խաղաղության քարոզ անել, կոտրել մարդկանց` մենք թույլ ենք, անճար ենք, բանակ չունենք և ըստ էության, մարդկանց տանել հայրենազրկման ու ցեղասպանության։ Սաղաթելյանն ընդգծեց որ այս գործում կա մի խոչընդոտ` այսօրվա իշխանություններն են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր