copy image url
Ներքին 3 տարի առաջ - 00:13 11-05-2023

Ջինսե տաբատ, տոպ, ուսերին անփույթ գցած ժակետ․ ինչպես է Աննա Հակոբյանը Զագրեբում մասնակցել գագաթնաժողովին

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Խորվաթիա՝ Զագրեբ, որտեղ մասնակցել է «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։

Տիկնոջ այցի մեջ ուշագրավը ոչ թե այցի բուն նպատակն ու արդյունքներն են, այլ նրա հագուկապը։ Նա հագել է ջինսե տաբատ, սպորտային տոպ և ուսերին անփույթ գցել է ժակետ, կրում է սպորտային կոշիկներ։ Իր այս հագուստով նա անմիջապես առանձնանում է մյուս տիկնանց ֆոնին, որոնք միջոցառմանը պատշաճող հագուստ են կրում՝ կիսաշրջազգեստ, դասական կոստյում, բարձրակրունկ կոշիկներ։

Սա առաջին դեպքը չէ, որ Աննա Հակոբյանը իր մասնակցած միջոցառմանը, այցին անհամապատասխան հագուստ է կրում։ Օրեր առաջ էլ նա նմանատիպ տեսքով ամուսնու հետ աշխատանքային այցով մեկնել էր Չեխիա։


Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը