Ներքին 3 տարի առաջ - 18:18 10-05-2023

Պատրաստ ենք շարունակել մեր պայքարը հանուն Արցախի․ հանրահավաք Կոռնիձորում

«Կամավորական շարժում» ՀԿ -ն մայիսի 20-ին Կոռնիձորում կազմակերպում է երթ և հանրահավաք։

Կազմակերպության խորհրդի անդամ Արտաշես Մխիթարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ հանրահավաքը որոշել են Կոռինձորում կազմակերպել, քանի որ ադրբեջանական անցակետը հենց այնտեղ է տեղադրված է։

«Մենք մեր հանրահավաքով նպատակ ունենք ցույց տալու, որ մեր ոգին կոտրված չէ, մենք պատրաստ են շարունակել մեր պայքարը հանուն Արցախի։ Նաև արցախցիներին ենք ասում, որ Արցախի կողքին ենք ու պատրաստ ենք վերակագնել կորցրածը։ Դրա համար կոչ եմ անում այդ օրը լինենք Կոռնիձորում հանուն Արցախի, ընդդեմ Ադրբեջանի»։

Նա նշեց, որ ակցիաները շարունակական են լինելու։

«Սա հասարակական կազմակերպության նախաձեռնություն է, որն իհարկե որոշակի առնչություն ունի ՀՅԴ-ի հետ, բայց դա կուսակցական միջոցառում չէ, մենք քաղաքական նպատակներ չենք հետապնդում, մեր նպատակն է ցույց տալ բոլորին, որ մեր կամքն անկոտրում է, ու մենք պատրաստ ենք շարունակելու մեր պայքարը։ Սա առաջին քայլն է համաժողովրդական բանակ կազմավորելու ուղղությամբ։ Մեր նպատակն է համախմբել նաև ՀԿ-ներին այս գաղափարի շուրջ։ Դա ոչ ռազմական գործողություն է կամ ըմբոսստություն իշխանությունների դեմ, դա գործողություն է՝ ուղղված մեր հետ համախոհ ուժերի համախմբմանը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ