copy image url
Ներքին 9 ամիս առաջ - 13:04 28-11-2025

Անհրաժեշտ է ոտքի կանգնել, պայքարել հանուն մեր եկեղեցու, հանուն մեր պետության. Դավիթ Համբարձումյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից

Դավիթ Համբարձումյանի ուղերձ է հղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից՝ կոչ անելով շարունակել պայքարը։

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,

Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին։ Սա կարևոր իրադարձություն էր, որն ամբողջապես միտված էր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների բուն էության բացահայտմանը։ Այդ հարցերի՝ խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնումը, անկասկած, մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն իշխանությունների բռնատիրական մղումները զսպելու, այլև, որ ավելի կարևոր է, միջազգային հանրությանը հայ ժողովրդի իրական դիրքորոշումը ցուցադրելու և այդ դիրքորոշումն ազդեցիկ քաղաքական գործոն դարձնելու տեսանկյունից։ Եվ շատ ուրախ եմ, որ լսումների առաջին արդյունքները երկար սպասել չտվեցին. երեկ ազատվել է կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը։ Անկասկած, սա հաղթանակ է, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Սիրելի հայրենակիցներ, ես ավելի քան վստահ եմ, որ համակարգված և թիրախային աշխատանքով մենք կարող ենք շատ ավելիին հասնել։ Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ իրապես կարևոր խնդիրների լուծման անհրաժեշտությունն ի զորու է միավորել ընդդիմադիր ռեսուրսը։ Քաղբանտարկյալների ազատության և իրավունքների համար մղվող պայքարի վերջին օրերի զարգացումները դրա վառ ապացույցներից են։ Դրա ապացույց է նաև իմպիչմենտի օրակարգի շուրջ ընդդիմադիր խմբակցությունների ձևավորած միասնական մոտեցումը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Նիկոլի ու նրա խմբակի իշխանությունն ամեն օր մահացու վտանգ է մեր պետության և ժողովրդի համար։ Հետևաբար, դավաճանների այս իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի։

Այսօր մենք ունենք դրա հնարավորությունը։ Անհրաժեշտ է ոտքի կանգնել։ Պայքարել հանուն մեր եկեղեցու, հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ապագայի։

Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ուզում եմ բոլորին իմ ջերմ ողջույնները փոխանցել և հավաստիացնել, որ ամեն ինչ ճիշտ և արդունավետ ուղու վրա է դրված։ Եկեք չշեղվենք այդ ուղուց և նպատակասլաց կերպով հասնենք հաղթանակի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը