copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:58 08-05-2023

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կկատարվի Խաղաղության աղոթք

Մայիսի 9-ին` ժամը 10:30-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Վարդան և Սուրբ Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և մասնակցությամբ հոգևոր դասի կկատարվի Խաղաղության աղոթք Հայաստան և Արցախ հայրենի մեր երկրի խաղաղության և ապահովության համար: Այս մասին տեղեկացանք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Հրավիրում ենք բարեպաշտ հավատացյալներին մասնակից լինելու Խաղաղության աղոթքին»,- նշված է հաղորդագրությունում:

Ամենից շատ դիտված