copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:35 18-08-2024

Մենք պետք է հնազանդվենք Տիրոջ կամքին․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տոնական օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Գայանե վանքում մասնակցեց Պատարագի սրբազան արարողությանը: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ներկայացնելով տոնի խորհուրդը՝ պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշեց. «Աստվածամայրը մեր Եկեղեցու ու ժողովրդի համար կարևոր դերակատարում ունի, որն արտացոլվում է Եկեղեցու շարականներում և պաշտամունքի մեջ, ինչպես նաև՝ մեր խորանները զարդարված են Աստվածամոր պատկերով»։ Այս առիթով պատարագիչ Սրբազանն ընդգծեց, որ Աստվածամայրը, լինելով սովորական մարդ, գիտակցելով մարդկային կյանքում առկա դժվարությունները, առանց վարանելու, խիզախորեն անսաց հրեշտակապետի խոսքին՝ դառնալով Մարմնացյալ Աստծու մայրը․ «Աստվածամայրը, իր կամքը հնազանդեցնելով Աստծու կամքին, նախ և առաջ առիթ ու միջոց եղավ Աստծու փրկագործության ծրագրի իրագործման։ Սրանով նաև մեզ կարևոր դաս տվեց, որ անկախ կյանքում առկա իրողությունների, մենք պետք է հնազանդվենք Տիրոջ կամքին»,-նշեց Սրբազան Հայրը։

Վերջում Վահան Սրբազանը հայցեց Աստածամոր բարեխոսությունը, որպեսզի Աստված զորացնի մեր հավատքը և յուրաքանչյուրիս մեջ արթնացնի նվիրումի ու քաջության ոգին։

Սուրբ Պատարագի ավարտից հետո եկեղեցական թափորը Սուրբ Գայանե վանքից ուղղվեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորան, որտեղ հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց «Խաղողօրհնեքի» հանդիսավոր կարգը: Օրհնված խաղողի ողկույզները բաժանվեցին հավատավոր ժողովրդին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից