copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:30 06-05-2023

Իրանցի պատգամավորն առաջարկում է փակել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Ահմադ Նադերին անդրադարձել է երկրի իշխանությունների կողմից ադրբեջանցի չորս դիվանագետների արտաքսման որոշմանը։ Այս մասին տեղեկացնում է իրանական ParsToday լրատվական գործակալությունը։

Նադերին ընդգծել է, որ այժմ պետք է կատարել հաջորդ քայլը և փակել Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանը։ «Իրանն անցանկալի անձ է հայկտարարել և երկրից վտարել Բաքվի չորս դիվանագետների: Այժմ պետք է արագ անել հաջորդ քայլը և փակել Թավրիզում այդ երկրի հյուպատոսարանը»,- ասել է նա:

Իրանցի պատգամավորը նկատել է, որ Ալիևի ռեժիմի հետ ուժից բացի այլ լեզվով չի կարելի խոսել։ Նրա խոսքով՝ մեղմ վերաբերմունքը սրում է այդ բռնապետի երևակայությունը։

Վերջինս միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Իրանը զսպվածություն է ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ, սակայն Բաքվի պաշտոնյաները շարունակում են հակաիրանական հայտարարություններ անել։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ադրբեջանցի չորս դիվանագետների անցանկալի անձ էր հայտարարել։ Պաշտոնական Թեհրանը ադրբեջանցի դիվանագետների արտաքսման որոշումը կայացրել ի պատասխան ավելի վաղ Ադրբեջանից իրանցի չորս դիվանագետներին արտաքսելու որոշման։



Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը

Ձեզ գուցե հետաքրքրի