Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:22 03-05-2023

Չի ստացվում քնից արթնանալ ու թվերը հիշել. դատախազը՝ բանակի ինքնասպանությունների մասին

Այսօր Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորրհրդարանում Դատախազության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն Աննա Վարդապետյանին հարց ուղղեց ՀՀ բանակում տեղի ունեցած ինքնասպանությունների թվային տվյալների մասին։

«2020-2022 թվականներին բանակում ինքնասպանությունների ինչպիսի՞ վիճակագրություն կա, ա՞ճ կա, թե՞ նվազում։ Եթե աճ կա, պատճառը ո՞րն է, եթե նվազում կա, ապա կա վերլուծություն, թե ինչի արդյունքում է նման բան տեղի ունեցել»,- հարցրեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին ի պատասխան՝ գլխավոր դատախազը ներողություն խնդրեց, քանի որ վիճակագրական տվյալներն անգիր հիշելն ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ․ «Կամ ամփոփման ժամանակ տվյալները բարձրաձայն ընթերցեմ, կամ այլ ձևաչափով, որովհետև այս պահին անգիր հիշել հնարավոր չէ, որպեսզի պատասխանեմ։ Կներեք, ուղղակի թվերը քնից արթնանալ ու հիշել չի ստացվում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի