Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:42 04-05-2023

Քննարկվել է Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը

Արցախի Հանրապետության արտգործնախարարն ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմի ներկայացուցիչներին։ Հայտնել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

«Մայիսի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատրյանին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի կենտրոնական գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանին և Հայ դատի կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանին։

Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված բարդ իրավիճակը, այն հաղթահարելու համար անհրաժեշտ քայլերը, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները»,- ասված է հաղորդագրության մեջ։