copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:47 04-05-2023

Ալեն Սիմոնյանն Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահի հետ

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին:

Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը երեկ Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար:

Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը:

ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը:

Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով:

Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության եւ մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը:

Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ:
Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր