Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 19:00 02-05-2023

Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը իշխանության քարոզարշավն 80 անգամ ավելի շատ է լուսաբանել

Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակներում պետական TRT հեռուստաընկերությունը վերջին 30 օրվա ընթացքում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Ժողովրդական դաշինք»-ի ներկայացուցիչներին ավելի շատ եթերաժամանակ է հատկացել, քան ընդդիմադիր «Ազգային դաշինք»-ի ներկայացուցիչներին։ Ինչպես փոխանցում է թուրքական ընդդիմադիր Gerceknews լրատվականը, այս մասին նշվում է Թուրքիայի ԶԼՄ-ների դիտորդական կազմակերպության կողմից հրապարակված զեկույցում։

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի անդամներ Թունջայ Կեսերը և Իլհան Թաշչին հայտնել են, որ պետական հեռուստաընկերության ուղիղ հեռարձակումների համեմատությունը ցույց է տալիս, որ իշխող դաշինքի նախընտրական քարոզարշավը եթերում ավելի քան 80 անգամ ավելի շատ է լուսաբանվել, քան ընդդիմության քարոզարշավը։

Մասնավորապես ապրիլի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Էրդողանին հատկացվել է 32 ժամ 42 րոպե եթերաժամանակ, իսկ նրա գլխավոր մրցակից, Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին՝ 32 րոպե։ Գործող նախագահի հետ համեմատած չափազանց քիչ եթերաժամանակ են ստացել նաև ընդդիմության մյուս ներկայացուցիչները։

Էրդողանին հաջորդում է իր կոալիցիոն դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, ով եթերում է հայտնվել շուրջ 25 ժամ 27 րոպե։ Իշխող դաշինքը մեկ ամսում պետական հեռուստաընկերության եթերում ստացել է 59 ժամ 11 րոպե եթերաժամանակ։

Բացի այդ նախագահական ընտրություններում մյուս երկու թեկնածուները՝ Մուհարեմ Ինջեն և Սինան Օղանը առհասարակ պետական հեռուստաընկերության կողմից եթերաժամանակ չեն ստացել։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին։ Նախագահական ընտրություններում հիմնական պայքարն ընթանում է գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միասնական թեկնածու, Հանրապետական-ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան