copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:53 23-10-2025

ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրենը ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավն է անում. լրագրող

Լրագրող Լիա Սարգսյանը ահազանգում է․

«ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրենը ՔՊ-ի թեկնածուի քարոզարշավն է անում
Վաղարշապատում ավագանու ընտրությունների քարոզարշավի երկրորդ օրն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանի հետ աշխատանքային ժամին քարոզարշավ է իրականացնում ՀԷՑ-ի Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն, ՔՊ-ական Լյուդվիգ Գյուլնազարյանը։

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում Գյուլնազարյանը հաստատեց, որ արձակուրդում չէ, այսինքն՝ «պետական» պաշտոնյան աշխատանքային ժամին մասնակցում է կուսակցական քարոզչությանը։

ՀԷՑ-ի «պետականացման» տրամաբանության մեջ սա վարչական ռեսուրսի բացահայտ օգտագործում՝ հօգուտ իշխանական թեկնածուի։

Հուլիսին, երբ կալանավորվեց ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը, Նիկոլ Փաշինյանը հրապարակային սպառնաց ՀԷՑ-ի աշխատակիցներին, թե կլցնի բանտերը, եթե որեւէ մեկը համարձակվի մասնակցել ի պաշտպանություն Կարապետյանի կազմակերպված ցույցերին։

«ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նրանք, ովքեր ՀԷՑ-ի աշխատակիցներին պարտադրում են մասնակցել հավաքների, նաև կդատվեն»,- գրել էր Փաշինյանը։

Այժմ, երբ «պետականացված» իսկ ավելի ճիշտ՝ քպացված ՀԷՑ-ի ղեկավար կազմն է զբաղված քաղաքական քարոզչությամբ, տրամաբանական հարց է առաջանում՝ Փաշինյանը պատրա՞ստ է նույն խստությամբ վերաբերվել իր թիմակիցներին։

Եթե առաջնորդվենք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով, ապա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և Էջմիածնի մասնաճյուղի տնօրեն Լյուդվիգ Գյուլնազարյանը առնվազն վաղը պետք է ազատվեն աշխատանքից, իսկ մի քանի ժամ անց հայտնվեն կալանավայրում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին