copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:53 01-05-2023

Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում և շարժվում եմ հենց այդ ուղղությամբ․ Ծառուկյանի ուղերձը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Սիրով շնորհավորում եմ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։ Վերջին մի քանի տարիներին մեր երկրին բաժին հասած դժվարությունները՝ 44-օրյա պատերազմը, ներքաղաքական վայրիվերումները, ստեղծել են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը ես տեսնում եմ բացառապես մեր բոլորիս միասնական աշխատանքի և սրտացավ վերաբերմունքի դրսևորման մեջ։

Այո՛, մեր երկիրն այսօր կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, բայց դրանք հնարավոր է հաղթահարել ամենօրյա աշխատանքով ու հայրենիքի բարեկեցությանն ուղղված նվիրումով, նոր աշխատատեղերի ստեղծմամբ ու տնտեսության զարգացմամբ։

Ուրիշ ճանապարհ ես չեմ տեսնում և շարժվում եմ հենց այդ ուղղությամբ։

Այսօր էլ, դժվարին այս պայմաններում, ես շարունակում եմ կառուցել, աշխատատեղեր ստեղծել ու կոչ եմ անում մեզ բոլորիս միասնաբար լծվել հայրենիքի շենացման գործին։

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել արդեն շուրջ 4 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր անգամ ծանրագույն այս իրավիճակում շարունակում են կառչած մնալ իրենց հող ու ջրին, աշխատում են ու չեն հուսահատվում, պայքարում են իրենց պատմական հայրենիքում ապրելու սրբազան իրավունքի համար։

Այնպես որ, ևս մեկ անգամ շնորհավորելով ստեղծարար ու տաղանդավոր հայ ժողովրդին Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ բոլորիս ազգանվեր աշխատանքով կառուցվող հայրենիքը լինի ապահով ու բարգավաճող։
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ