Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 10:53 25-12-2022

Մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք. Ռուբեն Վարդանյանի կոչն արցախցիներին


Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից բոլոր արցախցիներին հրավիրեց մասնակցել այսօր` ժամը 14:00-ին, հրավիրված հանրահավաքին: Այս մասին նա ասաց իր ֆեյսբուքյան ուղերձում՝ արված Ստեփանակերտի Վարծննդի հրապարակից:

«Այսօր կիրակի օր է, աշխարհի մի մասը նշում է Սուրբ ծնունդը: Ես կանգնած եմ Ստեփանակերտի գլխավոր հրապարակում և ուզում եմ բոլորիդ կոչ անել, այսօր ժամը 14:00-ին, գալ այստեղ ընտանիքներով, որովհետև մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ մենք կանք: Մենք պետք է միանանք իրար հետ ու ասենք, որ մենք պաշտպանելու ենք մեր պետությունը, մենք պաշտպանելու ենք մեր արժանապատվությունը, մենք պաշտպանելու ենք մեր պատմությունն ու մեր ապագան:

Մենք վերջին շաբաթում հանդիպումներ ունեցանք Մարտակերտում, Կաշենում, Մարտունիում, Ասկերանում և երեկ Ստեփանակերտում և ես վստահ եմ, որ մենք բոլորս հասկանում ենք` ինչքան լուրջ է այս իրավիճակը: Բայց միևնույն ժամանակ բոլորս պատրաստ ենք, եթե հասկանում ենք` ուր ենք գնում, ոնց ենք անում և ինչի համար ենք անում, պետք է իրար հետ միանանք ու հաղթահարենք բոլոր դժվարությունները»,- ասաց նա:

Ռուբեն Վարդանյանը նշեց, որ մարդիկ կան, որ դեմ են այսօրվա հանրահավաքին, մարդիկ կան, որ ամեն ինչ անում են, որ իրենք ուրիշ ճանապարհով գնան, բայց ինքը վստահ է, որ կարող են մնալ արժանապատիվ արցախցի միայն միասին պաշտպանելով Արցախի Հանրապետությունը:

«Ուրիշ ճանապարհ չունենք, դրա համար բոլորիդ կոչ եմ անում` եկեք այսօր այստեղ ժամը 14:00-ին, մենք պետք է որոշում կայացնենք, որ գնանք առաջ, ուրիշ ճանապարհ չունենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, արդեն 14 օր է՝ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը