copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 29-04-2023

Վրաստանը չի կարող ընդունել ԵՄ թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ կրկնակի մերժումը․ Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը չի կարող ընդունել թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ կրկնակի մերժումը։ Ինչպես փոխանցում է վրացական Новости-Грузия լրատվական գործակալությունը, այս մասին Զուրաբիշվիլին ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոննայի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Զուրաբիշվիլին շեշտել է, որ Վրաստանը Եվրամիության հանձնարարականների իրականացման գործընթացում է։ Նրա խոսքով՝ այս պահին աշխարհաքաղաքական համատեքստը շատ կարևոր է։ «Վրաստանը չի կարող ընդունել թեկնածուի կարգավիճակի հարցում կրկնակի մերժումը, դա դժվար հասկանալի և անաարդյունավետ կլինի»,- ասել է նա։

Հաղորդվում է, որ Զուրաբիշվիլին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման գործընթացը և Ֆրանսիայի աջակցության հարցը։

Վրաստանի նախագահի խոսքով՝ Վրաստանի համար նման կարևոր փուլում շատ կարևոր են գործընկեր երկրների արտգործնախարարների այցերը։ Նա հավելել է, որ Վրաստանի բնակչությունը աջակցում է երկրի ինտեգրմանը Եվրոպային, և դա հաստատվել է մարտի 7-8-ին տեղի ունեցած հանրահավաքներով։

Հիշեցնենք, որ Վրաստանը Ուկրաինայի և Մոլդովայի հետ միասին ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանը երկար տարիներ եղել է ասոցացման երկրների եռյակի առաջնագծում, 2022 թվականի հունիսին Մոլդովան և Ուկրաինան ստացել են ԵՄ անդամակցության թեկնածուների կարգավիճակ, իսկ Վրաստանը ստացել է եվրոպական հեռանկար և իրականացման ենթակա 12 հանձնարարական։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի