copy image url
Սպորտ 3 տարի առաջ - 16:00 26-04-2023

Երևանում մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը

Երևանի «Միկա» մարզահամալիրում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:

Երևանում մեկնարկած առաջնությանը եվրոպական 30 երկրի շուրջ 300 ներկայացուցիչներ են մասնակցում: Նախքան պաշտոնական արարողության մեկնարկը՝ մասնակից երկրների մարզիկները դրոշներով շքերթ են անցկացրել: Հայաստանի դրոշակակիրը 86 կգ քաշային Դավիթ Սիմոնյանն էր: Այնուհետև կայացել է նաև մարզիկների երդման արարողությունը, որին Հայաստանի հավաքականից մասնակցել է բազմակի մրցանակակիր Արթուր Մկրտչյանը:

ԿԳՄՍ նախարարը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ միջազգային խոշոր մարզական միջոցառումներ հյուրընկալելն արդեն ավանդույթի է վերածվել մեր երկրում. «Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ: Արդեն լավ ավանդույթ է դարձել խոշոր միջազգային մրցաշարեր անցկացնելը: Շատ ուրախ եմ, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փակումից մեկ օր անց հյուրընկալում ենք բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ն: Բոլորիս մեջ թարմ են հիշողությունները նախորդ տարի Երևանում անցկացված մեծահասակների Եվրոպայի առաջնությունից: Վստահ եմ, որ այս օրերին ականատես ենք լինելու ոչ պակաս հիանալի ելույթների և հաղթանակների»:

Նշենք՝ Հայաստանի երիտասարդների հավաքականը Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Եվրոպայի երիտասարդների առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հովհաննես Հարությունյան (48 կգ), Դավիթ Սաֆարյան (51 կգ), Էրիկ Առուստամյան (54 կգ), Գոռ Ազիզյան (57 կգ), Ոսկան Ոսկանյան (60 կգ), Արթուր Մկրտչյան (63,5 կգ), Յուրա Բաբլումյան (67 կգ), Արման Միսկարյան (71 կգ), Արմեն Պողոսյան (75 կգ), Աղվան Ալեքսանյան (80), Դավիթ Սիմոնյան (86), Իշխան Հովսեփյան (92 կգ) և Ալբերտ Հարությունյան (92+ կգ):

Երիտասարդների ԵԱ-ի մրցումները կանցկացվեն «Միկա» մարզահամալիրում և կտևեն մինչև մայիսի 2-ը: Մուտքն ազատ է:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել