Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:40 24-04-2023

Եզդիները ոչ միայն իրենց, այլև հայերի ցեղասպանության պահանջատերն են․ Խդըր Հաջոյան

«Եզդիներն միշտ հիշում ու դատապարտում են դեռևս 108 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, և հայ ժողովրդի հետ միասին նաև եզդի ժողովրդի ցեղասպանությունը»։ Oragir.News-ի հետ զրույցում, Ծիծեռակաբերդի հուշահամալիրի տարածքում, այս մասին ասաց Եզդիների ազգային միության նախագահ Խդըր Հաջոյանը։

«Եզդի ժողովուրդն այսօր այստեղ է՝ եղբայրակից հայ ժողովրդի կողքին՝ հիշելու և ևս մեկ անգամ աշխարհին վստահեցնելու, որ մենք չենք մոռացել, որ մենք ունենք պահանջ, և մենք այդ պահանջի տերն ենք։ Մեզ պակասում է մեր միասնականությունը։ Այսինքն, եթե մենք լինենք միասնական, ապա որևէ մեկը չի կարող հաղթել մեզ։ Եվ եզդի ժողովուրդն այսօր ո՛չ միայն իր ցեղասպանության պահանջատերն է, նաև Հայոց ցեղասպանության պահանջատերն է, որովհետև մենք՝ եզդիներս, հայ ժողովրդի հետ ճակատագրորեն միահյուսված ենք։ Վերջին Արցախյան պատերազմն այդ ամեն ինչի առհավատչյան է»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ