Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:04 31-01-2022

Երևանի վարորդ «խուլիգանները» ոչ միայն խախտում են օրենքը, այլև տեսագրում և տեղադրում են իրենց «հերոսությունները» համացանցում

Երթևեկության վիճակը շարունակում է մնալ անմխիթար։ Շարունակում են վտանգավոր մնալ թե՛ մեքենա վարելը, և թե՛ մայթեր կամ փողոց անցնելը։

«Nemra» ռոք խմբի երգիչ Վան Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ինչպես ենք ապրում «շաշկի» անողների հետ նույն քաղաքում՝ անդրադառնալով «Tik tok»-ում հայտնի «shashki armenia» էջին։

«Tik Tok» և «Instagram» սոցիալական հարթակներում հազարավոր դիտումներ ունեցող «shashki armenia» էջով տարածվող տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են երիտասարդները՝ շրջանցելով օրինապահ մարմիններին, բարձր երաժշտություն միացրած, երբեմն՝ հարբած, մեքենա վարում՝ դառնալով ավտոպատահարների պատճառ, կամ գուցե զոհ։

Տեսանյութերում պարզ երևում է, թե ինչպես են, հիմնականում անչափահասները, Շումախերի նման, «Ֆորմուլա մեկի» մեծագույն վարորդի արագությամբ սլանում ամեն ինչին ընդառաջ` մեծամասամբ էժանագին մեքենաներով և գիշերային ժամերին:

Իսկ տեսանյութերի մեկնաբանություններ բաժնում իրար քաջալերող խոսքեր գրելով՝ ավելի են մեծացնում ավտոպատահարների քանակը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել