copy image url
Ներքին 3 տարի առաջ - 16:49 24-04-2023

Վրաստանի հայ համայնքի ղեկավարը մահափորձից հետո մասնակցել է ապրիլի 24-ի միջոցառմանը․ մանրամասներ

«Թբիլիսիում գիտեք, որ ապրիլի 21-ին լուրջ միջադեպ եղավ։ «Վրաստանի Հայ Համայնք» կազմակերպության ղեկավար Արթուր Միրզոյանի հանդեպ մահափորձ իրականացվեց, բայց հայ համայնքը ուժեղ է և չնայած ապրիլի 24-ի միջոցառումների գլխավոր կազմակերպիչը տուժեց՝ միջոցառումները կայացան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վրաստանում գործող հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։



Չիդիլյանի խոսքով՝ Արթուր Միրզոյանը լուրջ վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում։ Առողջական ծանր վիճակում գտնվող Միրզոյանը մասնակցել է Մեծ Եղեռնին նվիրված խոնարհման արարողություններին․

«Դա ոչ միայն մահափորձ էր Արթուր Միրզոյանի անձի, այլ նաև բոլոր հայերի հանդեպ, ովքեր բնակվում են Վրաստանում։ Հուսով եմ՝ կազմակերպիչը կգտնվի և պատասխան կտա»,- ասաց Չիդիլյանը։



Մեր զրուցակիցը հայտնում է, որ միջադեպը ավելի է ամրացրել վրացահայերին․ «Արթուր Միրզոյանը սալյակի վրա մասնակցում է հավաքին և մենք ուժեղ ենք»,- ասաց հասարակական գործիչը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը