copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:19 24-04-2023

Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայությաը։

Հաղորդվում է՝ հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Ալիևը և Բուրչուլաձեն անդրադարձել են այս տարվա ապրիլին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցին և նշել, որ այցի ընթացքում արդյունավետ քննարկումներ են ծավալվել երկկողմ հարաբերություններն էլ ավելի ընդլայնելու համար։

Բացի այդ Ադրբեջանի նախագահը և Վրաստանի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցերը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ