copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 10:59 17-11-2024

Ռուսաստանը կրկին հետախուզում է հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարարին

News.am-ի փոխանցմամբ՝ ռուս իրավապահները կրկին միջազգային հետախուզում են հայտարարել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլիի նկատմամբ, որին հեռակա մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերի խարդախության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին, Մոսկվայի դատարանը նրան հեռակա կալանավորելու որոշում է ընդունել։

Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը հաստատել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարի հեռակա կալանավորման փաստը։ Կեզերաշվիլիի ներկայացուցիչները չեն բողոքարկել այս որոշումը, և այն մտել է օրինական ուժի մեջ։ Ներքին գործերի նախարարության հետախուզման մեջ Կեզերաշվիլիի վերաբերյալ նշված է, որ նա անցնում է երկու քրեական գործով և կրկին հետախուզման մեջ է։

2016 թվականին Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հայտնել էր, որ Հարավային Օսիայում հակամարտության ընթացքում Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը շարունակում է մնալ մեղադրյալի կարգավիճակում Ռուսաստանի Դաշնությունում հետաքննվող գործով։ 2008 թվականին Հարավային Օսիայում զինված հակամարտության ընթացքում կատարված «ռազմական հանցագործությունների» քրեական գործով Ռուսաստանը որոշումներ է կայացրել որպես մեղադրյալ ներգրավել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Կեզերաշվիլիին, Վրաստանի ՆԳՆ ղեկավար Մերաբիշվիլիին, Վրաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի չորրորդ հետևակային բրիգադի հրամանատար Կալանդաձեին, Վրաստանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար Նաիրաշվիլին և Վրաստանի զինված ուժերի միացյալ շտաբի խաղաղապահ գործողությունների հրամանատար Կուրաշվիլիին, այն ժամանակ պարզաբանել էր Բաստրիկինը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ