Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 09:22 21-04-2023

Մարգարայում մաքսակետ կկառուցվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Կառավարությունը մտադիր է մաքսակետ կառուցել հայ-թուրքական սահմանին՝ Մարգարա գյուղում․ այս մասին որոշումը ներառված է կառավարության այսօրվա նիստում, համաձայն որի՝ մաքսակետի կառուցման համար նախագծահաշվային աշխատանքներ են պատվիրվել՝ մեկ անձից գնման ընթացակարգով: Ըստ կառավարության՝ ժամկետները սուղ են, եւ այդ պատճառով մրցույթ չի հայտարարվել։ Բայց մենք գիտենք, որ այս իշխանությունը սիրում է ամեն ինչ առանց մրցույթի անել՝ նախապես որոշված անձանցից ուղիղ գնման ընթացակարգով, որը կոռուպցիոն ռիսկեր պարունակող ընթացակարգ է։ Նախագծային փաստաթղթերի համար կհատկացվի ավելի քան 28 միլիոն դրամ։ Ընդհանուր առմամբ, ամբողջ մաքսակետի կառուցումը, նախագծային աշխատանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման արժեքը գնահատվում են մոտ 733 միլիոն դրամ։

Նախագծումն իրականացնելու է «Արբակ եւ որդիներ» ՍՊԸ-ն, իսկ որպես շինարարության կապալառուներ են հանդես գալու «Արտկոն» եւ «Սահակյանշին» ՓԲԸ-ները։ Հիշեցնենք, որ Մարգարայի կամրջից այն կողմ հայ-թուրքական սահմանն է, որը փակ է 1993 թվականից, 30 տարվա փակ սահմանները կարճատեւ՝ մեկ-երկու անգամ բացվեցին այս տարվա փետրվարին, երբ Հայաստանը հումանիտար օգնություն ուղարկեց Թուրքիայի երկրաշարժի հետեւանքով տուժածներին»։

Մանրամասները՝ այստեղ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով