copy image url
Արտաքին Սպորտ 3 տարի առաջ - 17:00 20-04-2023

Ադրբեջանն Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել

Ադրբեջանը ապրիլի 14-ին Երևանում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրած Արամ Նիկոլյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությանը։

Ադրբեջանական կողմը պնդել է, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերության դիզայներական ստուդիայի ղեկավար Արամ Նիկոլյանը մի խումբ անձանց հետ, որոնց ինքնությունը ներկայումս անհայտ է, դիտավորյալ հրկիզել է Ադրբեջանի դրոշը։ Հայտարարության համաձայն՝ արարքը կատարվել է «Ադրբեջանի քաղաքացիների և նրա շահերի դեմ հանցագործություններ կատարելու նպատակով և ուղղված է եղել Ադրբեջանի դեմ ատելություն սերմանելուն, ինչպես նաև ազգային արժանապատվության նվաստացմանը»։

Արամ Նիկոլյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով և դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել միջազգային հետախուզում՝ խափանման միջոցը կալանավորման տեսքով:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից այս շինծու քրեական գործի քննությունն իրականացնելու նպատակով օտարերկրյա պետությունների իրավապահ մարմիններին ուղարկվել են իրավաբանական օգնության հարցումներ՝ Արամ Նիկոլյանի նկատմամբ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու խնդրանքով։ Ադրբեջանի դատախազտությունն օտարերկրյա պետություններից պահանջում է կալանավորել Նիկոլյանին և արահանձնել Ադրբեջանին։


Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի