copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 12:46 20-04-2023

Փելոսին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է բացառապես բանակցային ճանապարհով

Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին ասել է ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին։

Փելոսին նշել է, որ իրենք Կոնգրեսում կենտրոնացած են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման վրա:Փելոսին ընդգծել է, որ իրենց կողմից հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից։ «Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է Փելոսին։

Նենսի Փելոսին հիշեցրել է, որ անցած տարի՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ կոնգրեսական պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։ Փելոսին նշել է, որ այցի ընթացքում այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։ «Մենք դրանով հաստատեցինք այն ամուր համոզմունքը, որ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ հրեշավոր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն։ Մենք պետք է ապահովենք, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,- ասել է Փելոսին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել

Ձեզ գուցե հետաքրքրի