copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:25 02-02-2021

«ՄԵՆՔ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵԻՆՔ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ՍԻՐԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ».ՍՏԱՆԻՍԼԱՎ ԶԱՍ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը չի կարողացել պատասխանել այն հարցին՝ արդյոք պահպանվո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սիրիացի վարձկանների ներկայության սպառնալիքը: Այս մասին տեղեկացնում է Коммерсанть-ը:

«Մենք տեղեկություններ ունեինք Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Սիրիայից ժամանած վարձկանների ներկայության ու ռազմական գործողություններին մասնակցելու մասին, և այն գնահատել ենք որպես որոշակի ռիսկեր: Որտե՞ղ են այժմ այդ գրոհայինները, կամ նրանք այնտե՞ղ են, թե՞ ոչ, դժվարանում եմ պատասխանել»,- այսօր առցանց ճեպազրույցի հայտարարել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակն այժմ վերահսկում են այդ գործընթացում ներգրավված ուժերը՝ խաղաղապահ ուժերը, ինչպես նաև Ադրբեջանն ու Հայաստանը:

«Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած վարձկան և սիրիացի գրոհային պետք է հեռանա այդ տարածքից»,- ընդգծել է Ստանիսլավ Զասը:

Հիշեցնենք, որ հակամարտության ժամանակ տարածաշրջանում օտարերկրացի վարձկանների ներկայության մասին հայտարարել էին Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը