Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:45 20-04-2023

Արա, լավ, էլի՝ կինո մի սարքեք․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արագած լեռան մասին Նիկոլ Փաշինյանի նախօրեին արած հայտարարությունը բուռն քննարկումների դաշտ է բացել, ոմանք մտահոգված են, որ Փաշինյանի հայրենասիրական ակնարկի ներքո դավադիր պլաններ են թաքնված։ Նա ասել էր.

«Երբ խոսում ենք հայրենասիրության մոդելների մասին, հասկանում ենք, որ իսկապես շատ լուրջ ու կարեւոր խնդիրներ կան։ Օրինակ, ես չեմ լսել, որ մեզնից որեւէ մեկը սեր արտահայտի Արագած սարի նկատմամբ, ու սա իսկապես ինձ համար խնդիր է: Ես ոչ մեկիդ տանը Արագած սարի նկարը չեմ տեսել, որովհետեւ դա Հայաստանի Հանրապետություն է։ Այո, իմ տանն էլ չկա»։

ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին հարցրինք՝ ի՞նչ էր ակնարկում Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետն ուզում էր ընդամենը ասեր, որ Արագած սարի նկարն էլ կպցրեք` քուր-ապեր սար են»: Իսկ մարդիկ ընկալել են իբրեւ ակնարկ` որ մեզ պե՞տք է Արագածը, ինչպես Շուշին անվանեց դժգույն ու դժբախտ: «Արա, լավ, էլի, կինո եք սարքում»:

Այսինքն` չե՞ք հանձնելու Արագածը։ «Ասում եմ` կինո մի սարքեք, գնացեք, ձեր տանը Արագածի նկարը կպցրեք, ես էլ եմ կպցնելու»։ Հովիկ Աղազարյանը մի քիչ այլ կերպ մեկնաբանեց ասվածը․ «Սիրեք այն, ինչ ունեք, եւ խնայեք ու փայփայեք»:
Շուշին էլ ունեինք ու սիրում էինք, բայց հանձնելուց հետո Փաշինյանն այն դժգույն ու դժբախտ բնորոշեց։ «Լավ չենք սիրել»: Բայց եկանք-հասանք Արագածին, Փաշինյանն էլ էր կարծես ասում՝ այ, որ լավ չեք սիրել, հանձնելու եմ։ «Իյա, անհարմար բաներ մի ասեք»։ «Երբ մարդն իր ունեցածը չի արժեւորում, կորցնում է, իսկ այն, ինչ արժեւորում է, դրա համար պայքարում է»,- գրեթե ինքնախոստովանական ցուցմունք տվեց ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան