Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 1 ժամ առաջ - 12:17 18-07-2026

Միլիոններ՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին, Առինջ մոլն էլ կխլեն, 96-րդը՝ հանձնաժողովի նախագահ․ Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների շուրջ։ Թերթի տեղեկություններով՝ քննարկումների հիմնական թեման Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցն է, իսկ ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։

«Ժողովուրդ» թերթը գրում է․ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով շուրջ յոթ ամիս անց, թերթի տեղեկություններով, էական առաջընթաց չի գրանցվել։ Նշվում է, որ հարցաքննություններից հետո քննությունը, ըստ հրապարակման, փաստացի կանգ է առել, իսկ նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իր ուսումնասիրությամբ՝ 2023-2026 թվականներին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի խոշոր նվիրատուների թվում եղել են Հայաստանի առաջատար հարկատուները, մասնավորապես՝ հանքարդյունաբերական և այլ խոշոր ընկերություններ։ Թերթը նաև ուշադրություն է հրավիրում հաշվետվություններում առկա խոշոր անանուն նվիրատվությունների վրա և նշում, որ դրանք հարցեր են առաջացնում հիմնադրամի ֆինանսավորման թափանցիկության վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ նշված ժամանակահատվածում հիմնադրամը ստացել է շուրջ 854 մլն դրամ, ավելի քան 404 հազար ԱՄՆ դոլար և շուրջ 26 հազար եվրո նվիրատվություն։

«Հրապարակ» թերթը գրում է, որ ՔՊ-ում շարունակվում են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների շուրջ քննարկումները։ Ըստ թերթի՝ աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդներից է ցուցակի 96-րդ համար Հերիքնազ Տիգրանյանը, որի թեկնածությունը, ըստ հրապարակման, աջակցություն է ստանում Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նույն պաշտոնի համար առաջադրվել են նաև Նազելի Բաղդասարյանը, Զարուհի Բաթոյանը, Արթուր Հովհաննիսյանը և Լիլիթ Ստեփանյանը։

«Հրապարակ» թերթը գրում է, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Ղազարյանի լիազորությունները մեկ ամսով կասեցվել են, և հիմնարկում նոր ստուգումներ են իրականացվում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ ստուգումների նպատակը Ղազարյանի գործունեության մեջ խախտումներ հայտնաբերելն է։ Հրապարակման համաձայն՝ լարված իրավիճակ է նաև «Գորիս» ՔԿՀ-ում, որտեղ, ըստ աղբյուրի, վերջին օրերին մի խումբ աշխատակիցներ ազատման դիմումներ են ներկայացրել։

«Հրապարակ» թերթը գրում է․ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Առինջ մոլում» և առանձին վաճառակետերում։ Ըստ հրապարակման՝ տուգանվել են ավելի քան երկու տասնյակ վաճառողներ՝ յուրաքանչյուրին 600 հազար դրամով։ Թերթի փոխանցմամբ՝ «Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանը հաստատել է ստուգումների փաստը՝ նշելով, որ առգրավվել են փաստաթղթեր և համակարգչային տվյալներ։ «Հրապարակ»-ը նաև պնդում է, որ իշխանությունները պատրաստվում են Գագիկ Ծառուկյանից վերցնել նաև «Առինջ մոլը»։

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
17:43 Սնունդ, ջուր, համազգեստ և վարորդներ չկան․ ահազանգ Կապանի զորամասերից մեկից
14:23 Սենսացիոն որոշում Թուրքիայում. Բենիամին Նեթանյահուին և ևս 34 պաշտոնյայի սպառնում է ցմահ ազատազրկում
14:45 Հեքիաթային հանգիստ. Հռիփսիմե Հակոբյանը որդիների հետ մեկնել է Դիսնեյլենդ
16:53 Երևանում բախվել են ուսումնական Toyota-ն, Nissan-ը, Lada-ն և բեռնատարը․ կան վիրավորներ
18:36 2 ոստիկան է ձերբակալվել 3 տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու համար
16:43 Կոմունալները ամսվա մեջ 3 անգամ լինի. Ռաֆայել Երանոսյանի արձագանքը իրեն քննադատողներին
18:43 Ավագանու ՔՊ-ական անդամը դարձել է Արթիկի նոր փոխքաղաքապետ
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը