copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:37 19-04-2023

Փափուկ բարձ են դնում գլխներիս տակ ու ճանապարհում են. Գյումրիի վթարային շենքի բնակիչները չեն հավատում կառավարությանը

81-ամյա Քնարիկ Մկրտչյանը արդեն 16 տարի ապրում է Գյումրու Անտառավան 26 վթարային շենքում։

Տիկին Քնարիկն ասում է, որ այլևս անհնար է այսպիսի պայմաններում ապրելը․ շենքում չի գործում կոյուղին և ջրամատակարարման համակարգը։

«Ես որ այս բնակարանը ձեռք բերեցի, այդ ժամանակ շենքը երկրորդ աստիճանի վթարայնության էր։ Հետո սեյսմիկից եկան-ստուգեցին և պարզվեց, որ երրորդ աստիճանի վթարայնության է։ Երրորդ աստիճանը հիմա արդեն չգիտեմ՝ որերորդ աստիճան է դարձել։ Էնքան է եղել, որ վերևից մարդիկ են անցել, քարը ներքև է ընկել։ Քաղաքաշինության վարչությունը արդեն 6 տարի նույն բովանդակությամբ է պատասխանում մեր դիմումներին»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Քնարիկ Մկրտչյանը։

Նույն շենքի բնակիչներից էլ Սվետլանա Սերջանյանը պատմում է․ «Ինը ընտանիք է շենքում ապրում, ախ ու վախով ապրում ենք, կոյուղին տրաքել է, ջուրը լցվել է․ գնացել եմ թե՛ քաղաքապետարան, թե՛ մարզպետարան․ տեր չեն լինում, փափուկ բարձ են դնում գլխներիս տակ ու ճանապարհում են։ Մուշ թաղամասում բնակարաններ են տալիս, ինչի էս 8-9 ընտանիքին տուն չեն տալիս։ Տնակում ապրողներին են տալիս, բայց տնակում ապրողները հո այսպիսի պայմաններում չեն ապրում։ Մեր շքամուտքը մինչև երկրորդ հարկը ջրի մեջ է»,-ասում է տիկին Սվետլանան։

Իրինա Սարգսյանն էլ պատմում է, որ 93-ից հարս է եկել այս շենք․ խնդիրներն ու հոգսերը շատ են եղել, բայց իրենք հավատացել են, որ իրենց խնդիրը կհայտնվի իշխանությունների ուշադրության կենտրոնում, բայց մինչ օրս սպասում են։ Անտառավան 26-ի բնակիչները ուրախացել են կառավարության որոշումից, բայց այլևս հավատ չունեն։

Oragir.News-ը երեկ անդրադարձել էր Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի վթարային շենքերի բնակիչների հետ հանդիպմանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում