copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 14:30 05-05-2025

Փափուկ բարձ՝ Ալիևի թևերի տակ․ Մոսկվան և Բաքուն ընդգծված դաշնակիցներ չեն

«Ռուս-ադրբեջանական հարաբերությունները երբեք էլ միագիծ և ընդգծված դաշնակցային չեն եղել։ Դրանք միշտ եղել են վայրիվերումներով լի։ Երբեմն՝ փոխադարձ շահերից ելնելով, կողմերը դարձել են դաշնակիցներ, սակայն միևնույն ժամանակ՝ խորքային տարաձայնություններ ունեն։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ Ադրբեջանում միշտ էլ Ռուսաստանին լիարժեքորեն չեն վստահել»,- Oragir.News–ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։

Վարդանյանը նշեց, որ Ադրբեջանում արտաքին քաղաքական թշնամու կերպարը կառուցվում է երեք գաղափարական սյուների վրա՝ հակահայկականություն, հակաիրանականություն և հակառուսականություն։

«Այս երեք գծերն էլ Ադրբեջանը մշտապես օգտագործել է իր քաղաքական շահերի համար։ Ռուսաստանն Ալիևին շատ հարցերում չի վստահում, բայց նա կարևորություն ունի ՌԴ-ի համար։ Ներկայումս Ադրբեջանը ՌԴ-ի կողմից նաև օգտագործվում է՝ որոշ պատժամիջոցներից խուսափելու համար»,- նշեց քաղաքագետը։

Պատասխանելով Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կողմից Ադրբեջանի նախագահի կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, Ռուս Ուղղափառ Եկեղեցու Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելուն առնչվող հարցին, Արմեն Վարդանյանը շեշտեց.

«Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանին հաճոյանալու փորձ։ ՌԴ-ն փորձում է փափուկ բարձ դնել Ալիևի թևի տակ»։

Իսկ ադրբեջանցի պատգամավորի նկատմամբ մուտքի արգելքի սահմանման վերաբերյալ հարցին անդրադառնալով, քաղաքագետը հիշեցրեց, որ ամիսներ առաջ Ադրբեջանում որոշել էին փակել Ռուսաստանի տունը։ Այդ որոշմանը կոշտ արձագանքել էր ՌԴ իշխող ուժի ներկայացուցիչ, Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Բալուևը։

«Այդ քայլից հետո Ադրբեջանը նրան ներառեց սև ցուցակում և արգելեց նրա մուտքը։ Հիմա էլ ՌԴ-ն պատասխան քայլ է կատարել, արգելելով ադրբեջանցի մի պատգամավորի մուտքը, որը վատ էր արտահայտվել Բալուևի մասին»,- նշեց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՌԴ փոխնախագահի հրավերով՝ ադրբեջանցի պատգամավորը ադրբեջանական պատվիրակության կազմում մեկնել է Ռուսաստան, մասնակցելու Հեյդար Ալիևի ծննդյան 102-ամյակին նվիրված միջոցառումներին, սակայն նրա մուտքն արգելվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին