copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 21:30 18-04-2023

Էրդողանն Արցախի դեմ 44-օրյա ագրեսիան համարում է «պայքար իմպերիալիզմի դեմ»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի դեմ 2020 թվականին իրականացված 44-օրյա ագրեսիան համարել է «պայքար իմպերիալիզմի դեմ»։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական TRT հեռուստաընկերության լրատվական ծառայությունը, Էրդողանն այս մասին ասել է Թուրքիայի Աֆյոնքարահիսար նախագահի հաղթնակի հրապարակում ունեցած իր ելույթում։

Էրդողանը Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածու «Հանրապետական-ժողովրդական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին խորհուրդ է տվել տեսնել Արցախի այսպես կոչված «ազատագրված տարածքները» , եթե նա ցանկանում է իմանալ, թե ինչպես են երկրի իշխանությունները պայքարում «իմպերիալիզմի դեմ»։

«Հիմա մեզ մոտ ինչ-որ մեկը դուրս է եկել ու խոսում է իմպերիալիզմի մասին։ Հարցրեք Ղարաբաղում օկուպացիայից ազատագրված տարածքներում մեր եղբայրներին ու քույրերին։ Հարցրեք կիպրացի թուրքերին, թե ում իրավունքներն ենք մենք պահանջում Արևելյան Միջերկրական ծովում: Մենք չենք խոնարհվում իմպերիալիստների կամ նրանց մարտիկների առաջ, մենք խոնարհվում ենք միայն Ալլահի առաջ»,- ասել է նա։

Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ երկիրը կարողացել է իրականացնել իր դարավոր երազանքները՝ վերջին 21 տարիների ընթացքում իր կուսակցության իշխանության տարիներին երկրում առկա ժողովրդավարության և զարգացման բեկումների շնորհիվ։






Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի