copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:15 03-02-2023

Էրդողանն ամբողջովին կենտրոնացած է առաջիկա ընտրությունների վրա․ նա մայիսի 14-ը Թուրքիայի ապագա տեսլականի բեկումնային կետ է համարում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամբողջությամբ կենտրոնացած է այս տարի կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների վրա։ Այս մասին հայտնում է թուրքական Հյուրիեթ պարբերականի սյունակագիր Աբդուլքադիռ Սելվին, ով իր սյունակում վերլուծել է օրեր առաջ Էրդողանի՝ երկրի պետական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի հիմնական շեշտադրումները։

Հեղինակը նկատում է, որ Էրդողանը ընտրությունների հավանական օրը՝ մայիսի 14-ը, Թուրքիայի ապագա տեսլականի բեկումնային կետ է համարում։ Նրա խոսքով՝ այդ օրը Թուրքիայի բնակչությունը գործող իշխանությանը կասի կա՜մ «բավական է», կա՜մ «շարունակե՜ք», ինչի համար Էրդողանն այդքան շատ է աշխատում։

Սելվին ուշադրություն է հրավիրել այն բանին, որ չնայած Թուրքիայի ընդդիմությունը մինչև այժմ չի որոշել իր թեկնածուին, մինչդեռ Էրդողանը մինչև այժմ այցելել է Թուրքիայի 81 նահանգներից 66-ը և 34 հանդիպում է անցկացրել երիտասարդների ու կանանց հետ։ Նրա խոսքով՝ քաղաքական գործիչները Էրդողանի քայլերից չեն զարմանում, բայց ժամանակն է աշխատել ընտրություններում հաղթելու նրա արվեստի վրա:

Միևնույն ժամանակ հոդվածի հեղինակը շեշտում է, որ Թուրքիայի ընդդիմությունը վախենում է ընտրություններից։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են այս տարվա հունիսի 18-ին, սակայն Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հնարավոր է ընտրություններն անցկացվեն մայիսի 14-ին։ Նա նշել էր, որ այս հարցը կհստակեցվի մարտի 10-ին, երբ կստորագրի համապատասխան հրամանագիրը։

Թուրքիայի նախագահական ընտրություններում իշխող «Արդարություն և զարգացում» և գորշ գայլերի քաղաքական թևի՝ «Ազգայնական շարժում» կուսակցություններից կազմված «Ժողովուրդ» դաշինքի թեկնածուն գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, իսկ ընդդիմադիր կուսակցություններից կազմված «Ազգ» դաշինքը դեռևս չի հայտարարել իր թեկնածուի անունը։ Թուրքիայում անցկացված մի շարք սոցհարցումների համաձայն Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսերն ունեն Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետներ Էքրեմ Իմամօղլուն և Մասնսուր Յավաշը։ Ընդ որում Իմամօղլուի նկատմամբ Թուրքիայի դատարանը կալանքի և քաղաքկաան գործունեության արգելքի որոշում է կայացրել, և նա այժմ բողոքարկում է այդ որոշումը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից