Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:50 18-04-2023

Ականջից բռնեցինք, պատգամավոր դարձրինք, ինձ ձայնագրեց, տարավ Սերժ Սարգսյանին տվեց. Փաշինյան

Այսօր ՀՀ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ իրենց խմբակցության նախկին պատգամավորներից մեկը ձայնագրել է իրեն, ապա այն տվել Սերժ Սարգսյանին, որն էլ հրապարակել է:

«Հիշում եք՝ ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանն իմ մասնակցությամբ ձայնագրություն հրապարակեց: Իմիջիայլոց, ոչ ոք չանդրադարձավ, թե ո՞վ է ձայնագրել դա և ինչպե՞ս: Կարո՞ղ է այդ մարդը նախկինում մեր խմբակցության անդամ է եղել, հիմա էլ՝ ուրիշ խմբակցության: Եկել է, մեր ցուցակով դարձել պատգամավոր, եթե չասեմ՝ սենց ականջից բռնել, դարձրել ենք պատգամավոր, եկել հեղափոխական թիմի նիստը ձայնագրել, տարել Սերժ Սարգսյանին է տվել, ու մի հատ էլ այսօր հոխորտում են, գետինն էլ չի մտնում»,- ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ասաց՝ այդ մարդու բարոյական կերպարին նայեք. «Չեք նկատել՝ դրսերում հոխորտացողները, նիստերի դահլիճում չեն երևում, այդ մարդկանց ես չեմ տեսել, ինչ պատգամավոր են դարձել: Բայց այդ ձայնագրության բովանդակությունը, ի վերջո, փորձագետների գնահատմամբ, մեր օգտին էր, թեև մեր դեմ էր օգտագործվել»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել