Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:46 18-04-2023

Այլևս որևէ կառույցի չենք դիմելու, քաղաքական պայքար ենք սկսում․ զոհված զինծառայողի ծնող

Մենք այլևս որևէ տեղ չենք գնալու, որևէ կառույցի չենք դիմելու։ Մենք հայտարարեցինք, չէ՞, որ էլ հույս չկա ու որևէ մեկին չենք հավատում, փոխում ենք պայքարի ձևը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց անցած օրերին Քննչական կոմիտեի տարածքում ակցիայի մասնակից՝ զոհված զինծառայողների ծնողներից Վիգեն Ազատյանը։

«Մենք անցնում ենք քաղաքական պայքարի։ Այս պահին որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Այդ աշխատանքները տարվում են քաղաքական տարբեր ուժերի հետ, որոնց սիրտը ցավում է ազգի, պետականության, ու ընդհանրապես, հայ լինելու-չլինելու համար»,- ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս պահին քաղաքական ուժերի ու հայրենիքի խնդրով անհանգստացող անձանց հետ քննարկումներ են ընթանում։

«Քննարկումներ են գնում, պլաններ են մշակվում, այսպես ասենք։ Բոլոր այն ուժերի ու մարդկանց հետ, ում սիրտը ցավում է, օրինակ՝ Տեղ գյուղի համար, Վարդենիսի ու ընդհանրապես մեր երկրի համար։ Չասենք՝ նախկին, ապագա և այլն։ Ավելի հստակ մոտ օրերս մենք հայտարարությամբ հանդես կգանք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է լրատվական հարթակներից մեկի կողմից իրենց ուղղված մեղադանքներին՝ Ազատյանը հայտարարեց, որ դրանք համարում է անտրամաբանական ու այդպիսի հայտարարությունները մեկնաբանելն անիմաստ է համարում։

«Այսինքն՝ «Սիվիկ» կոչեցյալն ինքն իրենով արդեն իսկ մերժում է տվել։ Գիտե՞ք ինչ, չգիտեմ էլ՝ նման անհեթեթությունը մեկնաբանել արժե, թե ոչ։ Շատ հեշտ է։ Ես այսօր ունեմ վարկեր, ընդ որում, ուշացած վարկեր։ Այդ հիմարությունը, որ դուրս են տվել, առնվազն անհեթեթություն է, ի՞նչ ասեմ։ Մեր ֆինանսականը շատ թափանցիկ է ու բոլորի համար տեսանելի է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել