Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:33 12-05-2022

Եթե 5000 տղաներից մեկը անկարգություն աներ զորամասում, հիմա վաղուց դատել էիք. զոհված զինծառայողի ծնող

Այսօր դատախազության դիմաց էին հավաքվել «Դիմադրության» շարժման անդամները և զոհված զինծառայողների ծնողները և գլխավոր դատախազից պահանջում էին, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավեն և ձերբակալեն։

Հավաքին խոսքով հանդես եկավ զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, և ասաց. «Մենք այսօր առավոտյան եղել ենք Քննչական վարչությունում, որտեղ մեզ քննիչը տվեց տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, բայց մենք առարկեցինք քննիչի տված կարգավիճակին, քանի որ մենք՝ ծնողներս, մեղավոր ենք ճանաչում Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա օրենսդիր մարմնից հայտարարեց, որ ինքն է սպանել մեր 5000 տղաներին։ Նույն հարցը տվեցի քննիչին, ասացի, որ եթե այս 5000 տղաներից մեկը անկարգություն աներ զորամասում, հիմա վաղուց բերել դատել էիք, քննել էիք, պատժել էիք, իսկ ինչո՞ւ չեք պատժում այն մարդուն, ով 5000 տղայի սպանեց»,- ասաց զինծառայողի ծնողը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին