Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 11:51 06-02-2023

Ռուսաստանն ու Իրանը նախատեսում են Թաթարստանում իրանական ԱԹՍ-ների արտադրության գործարան բացել

Ռուսաստանի և Իրանի իշխանությունները դիտարկում են Թաթարստանի Ելաբուգա քաղաքում իրանական Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու հնարավորությունը։ Այս մասին տեղեկացնում է The Wall Street Journal պարբերականը։

Լրատվամիջոցը աղբյուրների համաձայն՝ հունվարի 5-ին իրանական պատվիրակությունն այցելել է Թաթարստան, որտեղ ուսումնասիրել է գործարանի համար առաջարկվող շինարարության դատարկ տարածքը։ Ներկայումս Մոսկվան և Թեհրանը մշակում են Shahed-136 կամիկաձե անօդաչու թռչող սարքի կատարելագործված մոդելը, որը կկարողանա ավելի ու ավելի արագ թռչել։

Կողմերը նախատեսում են Թաթարստանի գործարանում տարեկան արտադրել առնվազն 6000 անօդաչու թռչող սարք:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը ակտիվորեն օգտագործում է իրանական արտադրության «Շահեդ-131/136» կամիկաձե անօդաչու սարքերը՝ Ուկրաինայի էներգահամակարգի օբյեկտներին հարվածելու համար։ Միևնույն ժամանակ պարբերականը հայտնում է, ոչ Ուկրաինայի զինված ուժերի հակաօդային պաշտպանությունը մեծապես կարողացել է չեզոքացնել Shahed-136 անօդաչուների սպառնալիքը։

Ռուսաստանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրություն սկսելու պլանների մասին աշնանը հայտնել էր The Washington Post-ը։ Հրապարակման համաձայն՝ ռուս և իրանցի պաշտոնյաները արտադրության վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել 2022 թվականի նոյեմբերի սկզբին։

Հունվարի սկզբին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսի Դանիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանում անօդաչու սարքերի արտադրությունը կարող է կազմակերպվել Տոլյատիում։ Նա նաև նշել է, որ ռուսները դիտարկում են այլ քաղաքներում արտադրություն կազմակերպելու հնարավորությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել