Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 3 տարի առաջ - 16:39 15-04-2023

ԱՄՆ-ը Թուրքիային և Հունաստանին վերադարձրել է թալանված անտիկ իրերը

Մետրոպոլիտեն արվեստի թանգարանից Հունաստան և Թուրքիա են վերադարձվել մի շարք հնություններ, որոնք մաքսանենգ ճանապարհով ԱՄՆ են տեղափոխել հնդիկ դիլեր Սուբհաշ Կապուրի կողմից։

Ավելի քան 50 տարի առաջ գյուղացիները հնագիտական ​​գանձեր են հայտնաբերել Բուբոնում՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող հին հռոմեական բնակավայրում, որը հավանաբար օգտագործվել է կայսրին և նրա ընտանիքին երկրպագելու համար։ Այստեղ գտնվել են հռոմեական կայսրերի և կայսրուհիների մի քանի հազվագյուտ բրոնզե արձաններ։

Գտածոյի մասին կառավարությանը զեկուցելու փոխարեն, տեղացիները վաճառել են արձանները, որոնք հետո մաքսանենգ ճանապարհով դուրս են բերվել երկրից:

225-ին թվագրված անգլուխ բրոնզե արձանը, որ 2011-ից ցուցադրվում էր Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում, ԱՄՆ-ն պատրաստվում է վերադարձնել Թուրքիային: Փորձագետները կարծում են, որ դա պատկերում է հռոմեական կայսր Սեպտիմիուս Սևերուսին:



Սա մեկն է տասնյակ հռոմեական արտեֆակտներից, որ անցյալ ամիս վերադարձվել են Թուրքիա՝ Մանհեթենի շրջանային դատախազության հետաքննությունից հետո: Հավաքածուն ներառում է նաև գլխաքանդակ, որը թվագրվում է 290-ին, ինչպես նաև Սեպտիմիուս Սևերուսի ավագ որդու՝ Կարակալլայի բրոնզե գլուխը, թվագրված 211-217թթ․։ Այս ամենի ընդհանուր արժեքը կազմում է 33 մլն դոլար։



Անցյալ ամիս նաև Հունաստանին վերադարձվել ավելի քան 20 միլիոն դոլար արժողությամբ 29 արտեֆակտ: Դրանց թվում էր երեք հայտնի “Id Mar” մետաղադրամներից մեկը, որը հատվել է Հուլիոս Կեսարի հիշատակին մ.թ.ա. 42-ին։



«Հնագիտական վայրերից եկած այս արտեֆակտներից շատերը եղել են թալանի մշտական թիրախ, տասնամյակներ շարունակ շրջանառվել են ամբողջ աշխարհում»,- ասվում է շրջանի դատախազ Ալվին Լ. Բրեգ-կրտսերի հայտարարության մեջ:- «Այժմ դրանց վերջապես վերադարձնում են Թուրքիա, քանի որ իրավամբ պատկանում են իրենց»։

Դեռևս 60-ականներին թալանի մեջ ներգրավված որոշ գյուղացիներ օգնում էին քննիչներին՝ ուսումնասիրելով կատալոգների և թանգարանների կայքերի նկարները՝ բացահայտելու իրենց գողացված իրերը, հաղորդում է Times-ը:

Անցյալ ամիս տեղի ունեցած արարողության ժամանակ ամերիկյան իշխանությունները պաշտոնապես 12 ապրանք են վերադարձրել Թուրքիային: Նյու Յորքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ռեյհան Օզգուրն ասել է, որ հայրենադարձությունը «հստակ և ուժեղ ուղերձ է ուղարկում բոլոր մաքսանենգներին, դիլերներին և հավաքորդներին, որ մշակութային իրերի ապօրինի գնումը, տիրապետումը և վաճառքը անհետևանք չի մնա», գրում է Times-ը։

Վերջին հայրենադարձությունը գողացված հնաոճ իրերն իրենց օրինական տերերին վերադարձնելու աճող համաշխարհային ջանքերի մի մասն է: Մասնավորապես, 2017-ին ԱՄՆ-ի Հնությունների Թրաֆիքինգի բաժնի հիմնադրումից ի վեր, այն առգրավել է ավելի քան 160 միլիոն դոլար արժողությամբ մոտ 4500 հնություն, որոնք գողացվել են 28 երկրներից:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել