copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:00 14-04-2023

Արթուր Հովհաննիսյանը զարմացել է իր ձևակերպված հարցի վրա. ՌԴ ԱԳՆ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հայտարարության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային ժողովի Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանը, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն բացատրություն է պահանջել Հայաստանից ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անցկացվող զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի ԱԳՆ-ին։

Պաշտոնական Մոսկվան շեշտել է, որ Հայաստանի խորհրդարանի պատգամավորը զարմացել է իր կողմից ձևակերպված հարցի վրա։ «Հայաստանի խորհրդարանի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե իրեն հասկանալի չեն Ռուսաստանի պահանջները՝ տալու բացատրությունը հայկական կողմի՝ Եվրոպայում ԱՄՆ-ի կողմից անցկացվող զորավարժության մասնակցության վերաբերյալ, ընդգծում ենք, որ ակնհայտորեն նա հենվում է իր կողմից հորինված ձևակերպմանը, և ինքն էլ դրանից զարմանում է»,- ասվում է հաղորդագրությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան դիմել է Երևանին՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնական բացատրություն ստանալու համար։ «Մեր արձագանքը կլինի պատասխան ստանալուց հետո»,- ասել էր Զախարովան։

Վերջինս իր հերթին կարծիք է հայտնել, որ իր խոսքը Հովհաննիսյանի համար սխալ է թարգմանվել։

Նշենք, որ Արթուր Հովհաննիսյանն անհասկանալի է անվանել, որ Զախարովան Հայաստանից պարզաբանումներ է պահանջում՝ նշելով, որ Հայաստանն առաջ է շարժվում իր պետական շահերով և ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ։ «Եվ այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանի Հանրապետությունն իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման և մարտունակության բարձրացման»,- հայտարարել էր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան պարզաբանումներ է խնդրել Երևանից՝ ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։ «Մենք պաշտոնական պարզաբանումներ ենք խնդրել մեր հայ գործընկերներից նատօական զորավարժություններին նրանց մասնակցության վերաբերյալ։ Մեր արձագանքի շուրջ մենք կկողմնորոշվենք պատասխանն ստանալուց հետո»,- ասել էր նա։



Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի