Ուղիղ խոսք Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:45 21-05-2025

«Կոնվերս»-ը ինձ պաշտպանեց և սառեցրեց իմ անունով ձևակերպված 1 մլն դրամի վարկը, իսկ «ԱյԴի բանկ»-ը՝ ոչ

Oragir.News-ի տաղավարում այսօր հյուրընկալել ենք զեղծարարության հերթական զոհերից Նորայր Բախտամյանին։

Նորայրը զեղծարարության զոհ է դարձել 2025-ի մարտի 4-ին երկու բանկերի կողմից, մեկը՝ Converse բանկի, մյուսը՝ IDBank-ի կողմից։

««Վիվա»-ի համարով ինձ զանգեցին ու ասացին, որ կապերի ստուգում են անում։ Ես ասացի՝ խնդիր չկա, բայց իրենց զանգից հետո երկու հավելվածներն էլ ջնջնվեց իմ հեռախոսի միջից։ ConverseBank դիմեցի, ու նրանք հասկացան, որ սա զեղծարարություն է, և անմիջապես սառեցրեցին իմ անունով ձևակերպված 1 միլիոն դրամի վարկը։ ConverseBank-ն ամեն բան զրոյացրեց, իսկ IDBank-ը՝ ոչ»,-պատմում է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ IDBank-ում զեղծարարներն իր անունով ձևակերպել են 2 միլիոն դրամի վարկ։

Նշենք, որ ինչպես մեր զրուցակցի, այնպես էլ տասնյակ քաղաքացիների անուններով ձևակերպվել են հսկայական չափի՝ մինչև 12 մլն դրամի և 53 հազար դոլարի վարկեր։ Վերջիններս պարբերաբար ակցիաներ են անում ԿԲ-ի դիմաց, ստեղծված իրավիճակից դուրս գալու նպատակով։ Հավելենք, որ տուժած քաղաքացիները մոտ ժամանակներս պատրաստվում են դիմել նաև Ազգային ժողով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին