copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:17 13-04-2023

Վարդենիսում հանգիստ է, կրակոցներ չկան, բայց բնակիչներն են անհանգիստ

«Մենք Կութում ենք ապրում, այս պահին կրակոց-մրակոց չկա։ Երկու օր առաջ Սոթքի հանքի կողմերն է եղել, բայց մեր գյուղում չկա»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի Կութ համայնքի բնակիչ Սիմա Չիտչյանը։

Հարցին, թե վերջին օրերին Տեղ համայնքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին լարվածություն չկա՞, Չիտչյանը ասաց. «Վարդենիսի մյուս գյուղերից տեղեկատվություն չունեմ, շատ են սահմանամերձ գյուղերը։ Մեր գյուղում մարդիկ իրենց աշխատանքը շարունակում են, գյուղացիները գյուղում են»։

Հարցին, թե գյուղացիների հոգեվիճակն ինչպիսին է, անհանգի՞ստ են, Չիտչյանը ասաց. «Ոնց չենք անհանգստանում, եթե մեզանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ կրակոցներ են, շատ ենք անհանգստանում»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ Oragir.News-ին փոխանցեց, որ այսօր Վարդենիսում հանգիստ է եղել, կրակոցներ չեն եղել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ
19:48 Ուիթքոֆի և Քուշների հետ բանակցությունների 2 փուլերն ավարտվեցին․ սկսվում է 3-րդը․ Զելենսկի