Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:19 10-04-2023

Սերո Խանզադյանի թոռը չորս զավակների հետ վրանում է ապրում․ բացառիկ մանրամասներ

Հայ մեծանուն գրող Սերո Խանզադյանի թոռը՝ Արամ Խանզադյանը, շարունակում է բնակվել Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին շենքի տարածքում տեղադրված վրանում։ Արամը չորս զավակ ունի։ Վրանաբնակները չեն նեղսրտում․ մեկ պահանջ ունեն՝ շենքը կանգուն է, ու իրենք իրենց տունն ունեին։

«Վարչապետի աշխատակազմին դիմում-պահանջ էինք հղել, ու մեզ պատասխանել են, որ երեք մարմինները, որոնք պատասխանատվություն են կրում՝ Ոստիկանությունը, ՊԵԿ-ը, Միասնական սոցիալական ծառայությունը, պետք է քննարկում անեն։ Մեր դիմում-պահանջը ներառում էր սա․ վերադառնալ մեր տուն, քանի որ բացի թալանը՝ մեր ապրանքը քանդելը, ուրիշ ոչինչ չի արվել։ 30-40 հազար անուն ապրանք գոյություն չունի՝ երեխայի պարագաներից սկսած՝ մինչև քնապարկեր, գործիքներ, շինանյութ։ Բոլոր ապացույցները կան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արամ Խանզադյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող