copy image url
Ներքին 3 տարի առաջ - 21:14 28-03-2023

Մի մասը վրանում է, մյուս մասը՝ հանրակացարանում․ ՊՆ նախկին շենքի բնակիչների ճակատագիրը

Պաշտպանության նախարարության՝ Արագածոտնի մարզի Պռոշյան համայնքում գտնվող նախկին շենքի բնակիչների խնդիրը դեռ լուծում չի ստացել։ Բնակիչների մի մասը համաձայնվել է պետության կողմից առաջարկված կացարաններ տեղափոխվելուն, մյուս մասը շարունակում է քնել վրանում։

«Իմ բալիկը ծանր վիճակում էր, ու ես չէի կարող հրաժարվել ժամանակավոր կացարանից»,-ասում է «Մարտական խաչ» շքանշանի արժանացած ազատամարտիկ Գևորգ Մկրտչյանի կինը՝ Անուշիկ Ավետիսյանը։

Ընտանիքը ապաստանել է հանրակացարանային փոքրիկ սենյակում։

«Քնելու տեղ չունենք, բայց երջանիկ ենք, որովհետև Ալեքսիկը լավանում է։ Երեխան ցրտին չէր դիմանում, ու հիմա գոնե հնարավոր է նորմալ խնամել»,-ասում է Անուշիկը։



Ալեքսը շուտով հինգ ամսական կդառնա։ Երեխան առողջական խնդիրներ ունի։

ՊՆ նախկին շենքի բնակիչների դրսում մնացած մասը դավաճան է համարում հանրակացարան տեղափոխվածերին։

«Մենք չենք դավաճանել, պարզապես գիտակցել ենք, որ դրսում մնալով՝ վտանգում ենք երեխաների առողջությունը։ Ես շնորհակալ եմ ինձ սատար կանգնած մարդկանց, ու կարևորը, որ իմ բալիկը արդեն լավ է»,-ասում է Անուշիկ Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում