copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:25 09-04-2023

ԲԴԽ նորընտիր դատավոր անդամ Արթուր Աթաբեկյանի ունեցվածքը

Դատավորների ընդհանուր ժողովը ապրիլի 7-ին ԲԴԽ անդամ ընտրեց Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանին, որը 2022 հունվարից Սնանկության դատարանի նախագահ էր։

Oragir.News-ը ներկայացնում է ԲԴԽ նորընտիր դատավոր անդամի ունեցվածքն՝ ըստ նրա ներկայացրած հայտարարագրի։ 2021 թ-ի տարեկան հայտարարագիրը ներկայացրել է 2022 թ-ի մայիսի 30-ին։ Սնանկության դատարանի նախագահը հայտարարագրել է մեկ բնակարան և ավտոտնակ Երևանի Արաբկիր համայնքում, 3 հողամաս և անհատական բնակելի տուն Տավուշի մարզի Մարիգյուղ համայնքում, որոնք նա ձեռք է բերել 2018 թ-ին։

Նա նաև հայտարարագրել է 2017 թ-ի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա։ Տարվա ընթացքում նա վերցրել է 19 մլն 150 հազար և 1 մլն 100 հազար դրամի փոխառություն։ Տարեվերջին նրա բանկային հաշվին եղել է 1 մլն 300 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել էն 16 մլն 500 հազար դրամ։ Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 35 մլն դրամ, որից 19 մլն 435 հազար դրամը վերցրած փոխառություններն են, մոտավորապես 10 մլն դրամը՝ աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, 2 մլն դրամը և 2 մլն 641 հազար դրամը՝ համախատասխանաբար ստացել է աշխատանքի և սոցիալական հարցերի և ֆինանսների նախարարություններից։ Տարեվերջին վերցրած փոխառությունների մայր գումարի մրացորդը կազմել է 19 մլն 150 հազար և 14 մլն 482 հազար դրամ, որոնց մարմանը տարվա ընթացքում ուղղել է 10 մլն 783 հազար դրամ։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին լրանում է Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ դատավոր անդամների պաշտոնավարման ժամկետը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում