copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:50 17-01-2023

ԲԴԽ նորընտիր անդամի ունեցվածքը

Նախօրեին Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրվեց ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի անդամ Քրիստինե Մկոյանը։

Oragir.News-ը ներկայացնում է ԲԴԽ նորընտիր անդամի հայտարարագիրը։

Մկոյանը հայտարարագրել է

Երևանի Արաբկիր համայնքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքում գտնվող բնակարանը, որը ձեռք է բերել 2015 թ-ին, ինչպես նաև 2021 թ-ին ձեռք բերած RANGE ROVER մակնիշի ավտոմեքենան, որը 2011 թ. արտադրության է։

Արժեթղթեր, ներդրումներ, հանձնված վերցված փոխառություններ, թանկարժեք իրեր դատավորը չի հայտարարագրել, փոխարենy հանտարարագրել է 4 բանկային հաշիվ, որոնցից մեկի վրա 762 հազար դրամ է, մյուսի վրա՝ 6000 դրամ, երրորդի վրա 2 դոլար է, իսկ 4-ի վրա՝ 4 եվրո։

Մկոյանն հայտարարագրել է նաև 10 մլն դրամ և 50 դոլար կանխիկ դրամական միջոցներ։

Տարվա ընթացքում նրա ստացված եկամուտը կազմել է 14 մլն 165 հազար դրամ և 12 հազար դոլար, որից 11 մլն 440 հազար դրամը կազմել է Վերաքննիչ դատարանից ստացված աշխատավարձը, 72 հազար դրամը՝ Վերաքննիչ դատարանից ստացված այլ եկամուտներն են, ևս 2 մլն 652 հազար դրամը եղել է ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտները, իսկ 12 հազար դոլարը նա ստացել է ամուսնուց, ում հայտարարագրում, սակայն որևէ տվյալ չկա, բացի այն, որ նա ունի 50 հազար դոլար դրամական միջոցներ։

Մկոյանը տարեվերջին նաև 53 հազար դոլարի վարկ է վերցրել, որի մարմանը տարվա ընթացքում ուղղել է 6 հազար դոլար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը