copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 18:40 08-04-2023

Իրաքի իշխանությունները Թուրքիայից պահանջել են պաշտոնապես ներողություն խնդրել և դադարեցնել երկրի ինքիշխանության խախտումները

Իրաքի իշխանությունները Թուրքիայից պահանջել են պաշտոնապես ներողություն խնդրել՝ երկրի հյուսիսային Սուլեյմանիա քաղաքում գտնվող քաղաքացիական օդանավակայանը գնդակոծելու համար։ Այս մասին ասվում է Իրաքի նախագահականի թվիթերյան պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Սուլեյմանիայի քաղաքացիական ավիացիայի ծառայության տվյալներով՝ ուրբաթ օրը քաղաքի միջազգային օդանավակայանի մոտ պայթյուն է տեղի ունեցել, որը հանգեցրել է փոքր հրդեհի, ինչը հաջողվել է մարել է։ Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Արաբական «Ալ-Հադաս» հեռուստաալիքի աղբյուրի համաձայն՝ պայթյունի պատճառը եղել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացված հարվածը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի պահին օդանավակայանի տարածքում կարող էր գտնվել քրդական «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» շարժման հրամանատար Մազլում Աբդին, որն Անկարայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

«Թուրքիայի ռազմական գործողությունները Քուրդիստանում կրկնվում են, որոնցից վերջինը՝ Սուլեյմանիայի քաղաքացիական օդանավակայանի ռմբակոծումն է: Մենք խստորեն դատապարտում ենք Իրաքի և նրա ինքնիշխանության նկատմամբ կատարող այս աղաղակող հարձակումները։ Չկա որևէ իրավական արդարացում, որ Թուրքիան կարող է շարունակել ահաբեկել խաղաղ բնակչությանը՝ Իրաքի տարածքում հակառակորդ ուժերի ներկայության պատրվակով»,- ասվում է Իրաքի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Իրաքի իշխանությունները կոչ են արել Թուրքիայի կառավարությանը ստանձնել հարձակման պատասխանատվությունը, պաշտոնապես ներողություն խնդրել այդ գործողությունների համար, դադարեցնել հարձակումները և լուծել իր ներքին խնդիրները՝ բացելով երկխոսության ուղիները։ Պաշտոնական Բաղդադաը շեշտել է, որ նման հարձակումների կրկության դեպքում Իրաքը կոշտ դիրքորոշում կընդունի՝ ապագայում դրանք կանխելու նպատակով։

Իրաքի առաջին փոխխոսնակ Մոհսեն ալ-Մանդալավին շաբաթ օրը հանձնարարել է հանձնաժողով ստեղծել՝ Սուլեյմանիայի օդանավակայանի նկատմամբ կատարված հարձակումը հետաքննելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ