copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:10 08-04-2023

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած 11-հոգանոց պատվիրակությունը ապրիլի 12-15-ը գործուղվելու է Սանկտ Պետերբուրգ։ Հայտնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Պատվիրակության կազմում, բացի ԱԺ նախագահից, ընդգրկված է 3 պատգամավոր`Ռուբեն Ռուբինյանը, Վաղարշակ Հակոբյանը և Ալեքսեյ Սանդիկովը, ինչպես նաև խորհրդարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, օգնական Աշխեն Հայրապետյանը։

Պատվիրակության կազմում է նաև ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Արման Մկրտչյանը, որն Սանկտ Պետերբուրգում կլինի ապրիլի 10-15-ը, ինչպես նաև հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ–օպերատոր Դավիթ Հակոբյանը և նույն բաժնի հեռուստաօպերատոր Հրայր Քալաշյանը։
Նրանք մասնակցելու են ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների աշխատանքներին։

Գործուղման մեկնողներից 4-ի ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի և գիշերավարձի վճարն արվելու է ՀՀ պետբյուջեից ԱԺ–ին այդ նպատակի համար հատկացված միջոցներով, իսկ մյուս 8 անձի գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարելու է ԱՊՀ ՄԽՎ–ն։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը