copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 17:15 08-04-2023

Չինաստանն ու Ֆրանսիան աջակցում են հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցություններին

Չինաստանն ու Ֆրանսիան աջակցում են հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների վերսկսմանը։ Ինչպես փոխանցում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը, այս մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանել Մակրոնի՝ Չինաստան կատարած պետական այցի արդյունքներով այդ երկրի նախագահ Սի Ծինփինի հետ ընդունած համատեղ հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ կողմերն աջակցություն են հայտնել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները չեղարկելու շուրջ քաղաքական և դիվանագիտական ​​բանակցությունների անցկացնմանը: Կողմերն ընդգծել են, որ 2015 թվականին Իրանի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների և Գերմանիայի միջև ստորագրված միջուկային համաձայնագիրը կարևոր ձեռքբերում էր բազմակողմ դիվանագիտության ոլորտում։

Հայտարարության համաձայն՝ Ֆրանսիան և Չինաստանը վճռական են Իրանի միջուկային խնդրին դիվանագիտական ​​և քաղաքական լուծում գտնելու հարցում։ Մակրոնը և Սի Ծինփինը միևնույն ժամանակ նշել են, որ Պեկինը և Փարիզը հավատարիմ են զենքի չտարածման ռեժիմին՝ չխախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը։

Հիշեցնենք, որ Իրանի միջուկային համաձայնագիրը ստորարգրվել է 2015 թվականի հունիսին Իրանի և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև հնգյակի անդամ չհանդիսացող Գերմանիայի միջև։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ՝ ԱՄՆ-ն 2018 թվականի մարտին միակողմանիորեն դուրս եկավ գործարքից և վերականգնեց Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի ընտրվելուց հետո Վաշինգթոնը պատրաստակամություն հայտնեց բանակցություններ սկսել՝ համաձայնագրին վերադառնալու նպատակով, սակայն կողմերին դեռևս չի հաջողվել համաձայնության հասնել։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ